Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայծակը հարվածել է «Boeing 737»-ին

Հասարակություն
edd2e69f32d71d99a3aed1651be8b4e6

«Աէրոսվիտ» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737» ինքնաթիռին հարվածել է կայծակը, երբ նա վայրէջք էր կատարում Մոսվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 23,00-ին։ Օդեսայի չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը բարեհաջող իջեցրել է ինքնաթիռը։ Ուղևորներից ոչ ոք չի տուժել։

Ավելի ուշ ավիատեխնիկները ինքնաթիռի իրանի վրա հայտնաբերել են կայծակի հարվածի հետքը, որը վնասել, բայց չի ծակել մետաղը։