Հնդկուհին լուծարեց «բաշիքյարթման»
Հնդկաստանի Ռաջասթան գավառի 18 ամյա մի հնդկուհու հաջողվել է լուծարել, իր և ապագա ամուսնու ծնողների կողմից նախապես պայմանավորված և օրինական ձևով կնքված ամուսնությունը։
Ծնողների միջև կնքված պայմանավորվածության համաձայն՝ 1 տարեկան Լաքշմի Սարգարան ամուսնացել է 3 տարեկան Ռաքեշի հետ։ Ի դեպ, աղջիկն այդ մասին իմացել է բոլորովին վերջերս՝ այս տարվա, մարտ ամսին, երբ տղայի ծնողները եկել են տանելու իրենց հարսին։
Լաքշմին մերժել է նրանց՝ ընդդիմանալով ծնողների կամքին։
«Ինձ այդ ամուսնությունը դուր չի գալիս։ Այդ մասին ես ասացի ծնողներիս, բայց նրանք չհամաձայնվեցին և ես օգնություն խնդրեցի», -ասել է Լաքշմին Frans-Press-ին։
Աշխարհի հնագույն սովորույթներից մեկի՝ ժողովրդի մեջ հայտնի՝ «բաշիքյարթմայի» զոհը դիմել է Հնդկաստանի ոչ կառավարական Sarathi Trust կազմակերպությանը, որի օգնությամբ էլ ամուսնությունը չեղյալ է հայտարարվել։
Զույգերը նոտարի ներկայությամբ ստորագրել են ամուսնությունը լուծարող փաստաթուղթը։