Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ-ն ձեռնարկ է տպագրել

Հասարակություն
535d51e8ea9f80d00dfe446ab7c9e3c2

Այսօր Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով` միջազգային և ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և հասարակական լայն շերտերի շրջանում դրանց վերաբերյալ իրազեկության բարձրացման մեխանիզմներին նվիրված:

«Օրենսդրական դրույթների և միջազգային չափորոշիչների իմացությունը կարևոր է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ կօգնի լինել ավելի լավ տեղեկացված այս ուղղությամբ թե' պետական և թե' քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների ձեռնարկած բոլոր գործողությունների և միջոցառումների մասին», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Մասնակիցներին ներկայացվեց նաև ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանին, որը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության հետ սերտ համագործակցությամբ: Ձեռնարկը ներկայացնում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի` ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ դրույթների ակնարկ, ինրպես նաև խորհրդատվական բնույթի փաստաթղթեր և քաղվածքներ ՀՀ օրենսդրությունից:

Մասնակիցները քննարկեցին նաև փոքրամասնությունների լեզուների գործածումը վարչական իշխանությունների հետ հաղորդակցվելիս, փոքրամասնությունների իրավունքների մասին իրազեկության և բարելավված օրենսդրության և պրակտիկայի հարաբերակցությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը` որպես փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևոր մեխանիզմ:

Այս մասին հայտնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը