Ստատուսը «կուղարկի» Կաննի կինոփառատոն
Այսօրվանից մինչև մայիսի 7-ը Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Դրա համար պարզապես անհրաժեշտ է մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված « ստատուսների» յուրօրինակ մրցույթին և դառնալ լավագույն ստատուսի հեղինակը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է Facebook-ում Օրանժ Արմենիայի պաշտոնական էջում (https://www.facebook.com/orangearmenia.ftgroup) համապատասխան հայտարարության ներքո` մեկնաբանության դաշտում, գրել Կաննի կինոփառատոնին, առհասարակ կինոյին, Orange-ին և իրեն` բաժանորդին վերաբերող ստատուս, որը հրապարակվելուց անմիջապես հետո կսկսի մասնակցել օնլայն մրցույթին: Ստատուսը գրելուց հետո անհրաժեշտ կլինի նաև այն առանձին հաղորդագրությամբ ուղարկել` նամակում նշելով նաև բաժանորդային հեռախոսահամարը/ինտերնետի բաժանորդային համարը: Այն տասը «ստատուսները», որոնք կհավաքեն առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր), կներկայացվեն Orange-ի ժյուրիին, որն էլ կընտրի դրանցից լավագույնը:
Հաղթող ստատուսի հեղինակի անունը կհրապարակվի մայիսի 8-ին:
Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել http://orangearmenia.am/promos/cannes-promo
Հիշեցնենք, որ Orange-ը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է արդեն ավելի քան 10 տարի ի վեր, իսկ Հայաստանում արդեն երրորդ տարին է հնարավորություն տալիս իր բաժանորդներին մասնակցել փառատոնին որպես VIP հյուր: