Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդ երեխան՝ տաղանդավոր երաժիշտ (տեսանյութ)

Հասարակություն
7bb4261f445f471f90180714e92ca62d

Համացանցում հայտվել է մի տեսահոլովակ, որը հանրաճանաչ է դարձրել աուտիզմով տառապող 6 տարեկան մի երեխայի։

Իթն Ուոլմարկը երգում է ամերիկացի հայտնի երգիչ Բիլլի Ջոելի հիթային երգերից մեկը՝ «Piano Man»-ը, որը երգիչը կատարել է 1973 թվականին, տեղեկացնում է The Daly Telegraph-ը։

Կոնեկտիկուտցի Ուոլմարկը տառապում է աուտիզմի մի տեսակով, որի ժամանակ խանգարվում է շփվելու և սոցիալական փոխգործակցության ֆունկցիան։

Բնությունը սակայն գթացել է երեխային՝ փոխարենն օժտելով հազվագյուտ երաժշտական տաղանդով, որն ըստ բժիշկների՝ ծառայում է նրան որպես թերապիա։