Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լվացքի մեքենան վրացու համար ճոխություն է

Հասարակություն
7b12f8ef2dae17604355f6a0bc3223c6

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ընտանիքների ապահովվածությունը և սոցիալ-տնտեսական կարգավիճակը գնահատելիս, մայիսի 1-ից այլևս ճոխություն չեն համարվելու համակարգչի, երաժշտական կենտրոնի, հացը կարմրացնելու սարքի և փոշեկուլի առկայությունը, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն։

Իսկ ահա էլեկտրական ու գազի ջրատաքացուցիչները , գազի վառարանը, թվային լուսանկարչական ապարատը կամ տեսախցիկը, DVD նվագարկիչը, կոնդիցիոները, ժամանակակից սառնարանը, լվացքի ու ափսեների լվացման մեքենաները և LCD կամ պլազմային հեռուստացույցն արդեն ճոխություն են։

Վրաստանի կառավարությունը մշակել է ընտանիքների մակարդակը որոշելու հատուկ տեղեկանք, որտեղ յուրաքանչյուր հարցի դիմաց համապատասխան միավոր կա։ Այն ընտանիքները, որոնք 70 հազար միավորից պակաս կհավաքեն, կհամարվեն սոցիալապես անապահովներ, իսկ 57 հազար միավորի դեպքում ընտանիքը կհամարվի չքավոր։