Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԴԿ-ն առաջինը շնորհավորեց

Հասարակություն
afc2a86f8898a2cacae0fec554a817ed

ՀԴԿ ուղերձը Հայաստանի հանրությանը
Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ


Մայիսի 1-ը ողջ աշխարհը նշում է որպես աշխատանքի և աշխատավոր մարդու տոն, որպես արարումի, համերաշխության, խաղաղության և բարեկեցության խորհրդանիշ:

Վերջին երկու տասնամյակներում մեզանում աղետալիորեն նոսրացել են աշխատավորության շարքերը: Հայ մարդը դեգերում է օտար ափերում` իր և ընտանիքի գոյության պահպանման միջոցներ գտնելու: Մինչդեռ, քարաստաններ ծաղկեցնող հային աշխատանք է պետք հենց իր հայրենիքում. Օտար եզերքներ շենացնելու փոխարեն նա ուզում է իր երկիրը դարձնել շեն ու բարեկեցիկ, որտեղ ապրում են հայրենասեր ու հայրենատեր արժանապատիվ մարդիկ:

Հարգելի հայրենակիցներ.

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը վճռական է` իրականություն դարձնելու աշխատանքի, երկրի օրինական տիրոջ Ձեր իրավունքը: Հենց այդ ուղղությամբ կուսակցության անելիքներն ամփոփված են մեր նախընտրական ծրագրում, որի յուրաքանչյուր կետի իրագործման համար պայքարելու ենք օրենսդիր մարմնում, առաջին հերթին, որպեսզի`
• վերագործարկվեն ու կառուցվեն նոր ձեռնարկություններ,
• պետության հովանավորությամբ զարգանա գյուղատնտեսությունը,
• մտավորականը, ծառայողը վայելի ստեղծարար աշխատանքի բերկրանքը:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը բոլոր միջոցներով նպաստելու է, որպեսզի մարդը ոչ թե բարեգործներ փնտրի ու բավարարվի սոսկ նպաստառուի կարգավիճակով, այլ իր մասնագիտությամբ, իր մտավոր ու ֆիզիկական ներուժին համազոր աշխատանք ունենա և արժանապատիվ աշխատանքով նշի աշխատավորության, համազգային միաբանության գալիք տոները:


Շնորհավոր մայիսի 1-ը, աշխատավորների համերաշխության տոնը: