Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները չհանդուրժեցին լուսանկարը (տեսանյութ)

Հասարակություն
1102fe8b692e80c454261e63e9da569c

«Այգին մերն է»՝ վանկարկումներով բնապահպան ակտիվիստներն այսօր երթով մտան Մաշտոցի պուրակ: Այգու շուրջ բոլորը պտտվելուց հետո, նրանք երկաթյա բազրիքներին ամրացրին մի լուսանկար, որը պատկերում էր երեկ ոստիկանների հետ տեղի ունեցած բախումներից մի դրվագ:

Լուսանկարն ամրացված տեղում մնաց ընդամենը մի քանի վայրկյան: Ոստիկանները չհանդուրժեցին լուսանկարում արտոցոլված իրենց գործողությունները եւ ճմռթեցին լուսանկարը։

Մաշտոցի պուրակում ոստիկանների հետ երեկվա բախումից հետո բնապահպաններն այսօր ավելի վճռական էին:

«Երեկվա դեպքերը մեզ մեկ անգամ ևս ստիպեցին մտացել նրա մասին, որ մեր գործողությունները չպետք է թուլանան, այլ ընդհակառակը գնալով ավելի պետք է թեժանա»,- ասաց բնապահպան Արմո Սաֆարյանը։

Նրանց խոսքերով երեկ պուրակում կրպակների ապամոնտաժման փորձը , ինչպես նաեւ իրենց կողմից վրանի տեղադրումը տապալվեց ոստիկանների անհամաչափ գործողությունների պատճառով:

Այսօր պուրակում էին նաև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողնները, որոնք իրենց համերաշխությունն էին հայտնել բնապահպան-ակտիվիստներին:

Ի դեպ, 80 -օրյա պայքարից հետո բնապահպան-ակտիվիստները չեն մոռացել նաև Հայաստանում այլ կանաչ տարածքների մասին: Այսօր նրանք երթով հասնելու են մինչև Ավան համայնք, ուր քարոզարշավ է իրականացնում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

«Գնալու ենք հանրապետականի շտաբի մոտ իրենց քարոզարշավի մոտ հատկապես բարձրացնենք Թեղուտի հարցը: Պուրակի հարցը կբարձացվի, հատկապես , որ հանդիպումը լինելու է Ավանում, ներկայիս քաղաքապետը եղել է Ավանի նախկին թաղապետը ու մեկը մյուսի հետ շաղկապված է»,- ասաց Արմո Սաֆարյանը։