Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիմոշենկոն մահանո՞ւմ է

Հասարակություն
56109ad942352a84130e2b4c064f8401

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսինը և աղջիկը Պրահայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ Յուլիան կարող է մահանալ, քանի որ քաղցում է ավելի քան 10 օր։ Նրանք նաև հայտարարել են որ հացադուլ հայտարարած Տիմոշենկոյին բանտապահները շարունակում են կտտանքների ենթարկել, որի հետևանքով առանց այդ էլ հյուծված և անառողջ բանտարկյալը գամվել է անկողնում և չի կարողանում շարժվել։ Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն։

«Ժամանակը գնում է։ Ես չգիտեմ, թե մայրս ինչքան կդիմանա», -եվրոպացիներին ասել է Տիմոշենկոյի աղջիկը։

Ուկրաինայի իշխանությունների վերաբերմունքը «Բատկիվշչինա»-ի առաջնորդի հանդեպ, Եվգենիա Տիմոշենկոն որակել է որպես՝ «ցինիկ և դաժան»։

Հիշեցնենք, որ Խարկովի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Յուլիա Տիմոշենկոյի մարմնի կապտուկները կտտանքի հետևանք չեն։