Ռուբեն Թորոսյանի հայտարարությունը
Միայն ԲՀԿ-ի մասնակցությունը ՍԴ դիմելու գործին, արդեն իսկ հուշում է, որ վերջինս լուծվելու հօգուտ ՀՀԿ շահերի, այն է՝
1. այդ իբր Շտաբը շարունակելու է իր անգործությունն, այն էլ այս աննախադեպ զանգվածային խախտումների պայմաններում՝ գրանտակերներին և միջազգային «բանից բեխաբարներին» հնարավորություն տալով իրենց ցանկալի եզրահանգումն անելու «հոյակապ» նախընտրական քարոզչության մասին,
2. ԲՀԿ - ի ընդդիմադիր վարկանիշը մի քանի աստիճան էլ է բարձրանալու, ընտրության արդյունքների վրա ազդող համապատասխան հետևանքներով,
3. ստորագրած ցուցակներին ծանոթանալու և քաղվածքներ անելու եղած օրենսդրական հնարավորությունԸ կորելու է առհավետ:
Չկարևորելով, թե ով է ՍԴ դիմելու ժամանակավրեպ «ժողովրդավարական» շոուի նախաձեռնողը, հիշեցնեմ միայն, որ նման մի անհեթեթ նախաձեռնություն էլ արվեց ԸՕ-ի նախագծի քննարկման ժամանակ, այն է՝ «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով» ընդդիմությունները հայտարարեցին, որ ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն և վերջ:
Եվ ամիսներ շարունակ մոռացան այդ կարևոր խնդրի հետագա ճակատագրի մասին, այդ թվում, չարձագանքեցին անգամ, դեռևս 2011թ.-ին ԿԸՀ այն որոշմանը, որով, արգելք է դրվում դիտորդների և վստահված անձանց իրավունքներին /ԸՕ 31 և 33-րդ հոդվածներ/ ստորագրած ցուցակներին ծանոթանալու և քաղվածքներ անելու համար:
Ավելին, խելամիտ գործելու պայմաններում, կարելի էր հասնել նաև նրան, որ տվյալ տեղամասի ընտրողներին նույնպես հնարավորություն տրվեր ծանոթանալու այդ ցուցակներին: Ուրիշ էլ ի՞նչ է պետք:
Ի դեպ, համաձայն մեր Սահմանադրության, ստորագրած ցուցակների հրապարակումը արդարացիորեն կարող է դիտվել մարդու իրավունքների խախտում, ինչը ամրագրված է Վենետիկի հանձնաժողովի համապատասխան կանոնագրքում և ինչն էլ շարունակելու է պաշտպանել Վենետիկի հանձնաժողովի անդամ- ՍԴ նախագահի գլխավորած կառույցը:
Ափսոս միայն կորցրած ժամանակը և, որպես հետևանք, Շտաբի անգործության անդառնալի հետևանքները:
ՀՊԱԿ նախագահ Ռ.Թորոսյան