Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ենթարկվել է հակերային հարձակման

Հասարակություն
6403aa6b4ada283e8feb5d9829d75d95

Երեկ` մայիսի 2-ին, ժամը 15:00-ից հետո «Առաջին լրատվական»-ի կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով:

«Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները և ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել աննախընթաց հարձակման: Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում և Միացյալ Նահանգներում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը:

Շնորհակալություն ենք հայտնում մեր մշտական ընթերցողներին հոգատարության համար, չլռող հեռախոսազանգերի և քաջալերանքների համար:

Հատկանշական է, որ հայաստանյան առաջատար ԶԼՄ-ների առաջին եռյակում գտնվող լրատվական կայքի նկատմամբ հակերային հարձակումը իրականացվեց խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ և մամուլի ազատության նախօրեին»,-ասված է «Առաջին լրատվական»-ի հայտարարության մեջ։