Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թութակը ոստիկանին հայտնել է տան հասցեն

Հասարակություն
20682f3da1e17917bea26ecb7c45c52c

Ճապոնիայում վանդակից փախած թութակը, հայտնվելով ոստիկանությունում,հայտնել է տան հասցեն և հեռախոսի համարը, որն օգնել է վերադառնալ «տուն»։

Պիգոն ապրիլի 29-ին դուրս է թռել տան բաց պատուհանից և մի ամբողջ օր այս ու այն կողմ թռչելուց հետո հաջորդ օրը նստել է քաղաքային հյուրանոցներից մեկում ապրող հյուրերից մեկի ուսին։ Հասկանալով, որ թռչունը տնային է, հյուրը նրան հանձնել է ոստիկանությանը։

Ի դեպ ոստիկանները թութակին տիրոջը հանձնելուց առաջ հատուկ մամլո ասուլիս են կազմակերպել՝ հրավիրելով 11 հեռուստաընկերությունների և 11 լուսանկարիչների։ Նրանց բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված Պիգոն սակայն լռել է և ոչ մի բառ չի արտասանել։