Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտապ օգնության մեքենան՝ կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
2d81bef4f976e0620b8fb7fc2125042d

Այսօր, ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, կառավարության շենքի մոտ իրենց բողոքն էին արտահայտում Կոնդ թաղամասի , Արամի 72-80 տների բնակիչները, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները:

Կոնդ թաղամասի բնակիչներին մոտեցավ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով լսելով նրանց բողոքը, խոստացավ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալ, հենց բնակիչների մոտից նա զանգահարեց ԾԻԳ-ի ղեկավար Լյովա Հակոբյանին և հանձնարարեց, որ նա մոտենա բնակիչներին:

«Մենք շատ անգամներ ենք հանդիպել Լյովա Հակոբյանի հետ, ախր նա չի կարող մեզ օգնել: Այսօր մեր առաջնային խնդիրը բնակարանների վարձի հարցն է, «Դաուն-Թաուն» ընկերությունը մեկ ամիս է չի փոխանցում մեր վարձը, իսկ տան տերերին ոչինչ չի հետաքրքրում»,-«Ա1+»ի հետ զրույցում հուզված պատմեց Կոնդի բնակիչ Գարեգին Սաֆարյանը:

«Բնակիչների վարձի խնդիրն իմ լիազորություների մեջ չի մտնում, իսկ մյուս հարցերին ես ծանոթ եմ»,-հայտարարեց ԾԻԳ ղեկավար Լյովա Հակոբյանը:

Կոնդեցի Գարեգին Սաֆարյանը սկսեց նյարդայնանալ, բարձր բղավել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացավ և շատ օգնության կարիք եղավ:

Կառավարության շենքի մյուս հատվածում մեկ ուրիշ կնոջ ինքնազգացողությունը ևս վատացավ և երկուսին էլ ժամանած բժիշկներն առաջին օգնություն ցուցաբերեցին:

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները «Հավատացինք ու չփոխվեց» լուսանկարով կանգնած էին շենքի աստիճանների մոտ: Նրանք արդեն ոչնչի չեն հավատում:
«2011թ. հունվարի 27-ին Սերժ Սարգսյանը իր նստավայր մոտ, ճաղերից այն կողմ խոստացավ, որ այս խնդիր լուծում կա, արդեն անցել է 1.5 տարի, ոչինչ էլ չի արել, հիմա էլ սազը ձեռքին մարզից-մարզ է գնում, որ իրեն հավատան: Էլ ինչ հավատ, հավատ թողեցիք»,-բորբոքված ասաց զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը: