Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ անտառը ե՞րբ կլինի

Հասարակություն
dda103a743d8a14cab176ae3a3644e0d

2012թ. նախատեսվում է Արարատի ցեմենտի գործարանի հարակից տարածքում անտառ հիմնել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու համար: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան»-ում: Անտառի հիմնման, ինչպես նաեւ Զոդի ոսկու կորզիչ ֆաբրիկայում 6 կմ երկարությամբ խողովակաշարի նորացման, պաշտպանիչ դամբի բարձրացման համար նախատեսված է 70 միլիոն դրամ:

Ցեմենտի գործարանի հարակից տարածքում անտառի հիմնման մասին նշված է եղել նաեւ Արարատի մարզի 2011թ. համանման ծրագրում, սակայն դեռեւս այս ուղղությամբ որեւէ աշխատանք կատարված չէ: «Էկոլուր»