Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիականները Մայր Աթոռում

Հասարակություն
425904ac11971dc5182271deadf3e369

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախաձեռնությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մայիսի 3-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Արդեն երրորդ տարին է, որ այս առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է Մայր Աթոռում:

2011-2012 ուսումնական տարում օլիմպիադայի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարեցին և հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 75 աշակերտներ:

Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին Մայր Տաճարում, ինչպես նաև այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն հանրակրթական մյուս առարկաների հետ` մրցանակաբաշխության միջոցառման ընթացքում: