A
A
Աշխարհում ամեն 10-րդ երեխան ծնվում է անհաս
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ծնվում է մոտ 15 մլն երեխա, որից մոտ 10%- ը թերհաս են ծնվում, այսինքն՝ յուրաքանչյուր 10-րդը։
1 մլն երեխաներ մահանում են ծնվելուց անմիջապես հետո, -գրում է «Իզվեստիա»-ն։
Թերհաս երեխաների երկու երրորդը ծնվում են աշխարհի 15 երկրներում։ Դրանք հիմնականում աֆրիկյան պետություններն են՝ Տանզանիան, Եթովպիան, Կոնգոն, Ուգանդան, Սուդանը, Քենիան, ինչպես նաև՝ Պակիստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Բանգլադեշը , նաեւ Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ռուսաստանը։