Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախում Հալեպում

Հասարակություն
0a09c3891632311ea12c8f92256b00ae

Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանի մոտ դանակներով զինված ուսանողները հարձակվել են երկրի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ բողոքող ընդդիմության ակտիվիստների վրա։ Բախման հետևանքով 4 մարդ զոհվել է, 200 հոգի էլ ձերբակալվել են։

Համալսարանի տանիքից ինչ -որ մեկը նկարահանել է տեղի ունեցած միջադեպը և այն տեղադրել համացանցում։

Բաշար Ասադի դեմ ելույթները Հալեպում տեղի են ունենում գրեթե ամեն օր։ Ելույթ ունեցողները հիմնականում երիտասարդներ են, որոնք վրեժխնդրությամբ են լցված Իդլիբ և Դերաա քաղաքներում կառավարական զորքերի կողմից կատարված արյունահեղությունների համար։