Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախընտրական խցանումներ Երեւանում (տեսանյութ)

Հասարակություն
27d8b4fa4fa7f57bb54b15d16b6d91de

Հանրապետական կուսակցության՝ Աջափնյակ համայնքում կազմակերպված հավաքին կենտրոնից հասնելու համար անհրաժեշտ էր երկու ժամ։ Քանի որ կենտրոնում էլ նույն ժամին ԲՀԿ-ն հանրահավաք կազմակերպել, ճանապարհները փակ էին, խցանումներ էին ամենուր, երթուղային տաքսիների որոշ համարներ ընդհանրապես չէին աշխատում։

Տաքսիներն այսօր մեծ պահանջարկ ունեին, սակայն դրանք նույնպես խցանումների մեջ էին ընկնում։ Դեռ ավելին՝ ուղեւորներին իջեցնում էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վայրից միայն երկու կանգառ հեռու։

Իսկ Շինարարների փողոցի ամբողջ երկարությամբ համատեղ ծածանվում էին ՀՀ և ՀՀԿ դրոշները։

Հանրահավաքին ներկա էին մեծ թվով բնակիչներ, ինչպես նաև ՀՀԿ ակտիվիստները՝ ՀՀԿ դրոշներով, ՀՀԿ խորհրդանշան ունեցող վերնազգեստներով։

Տնօրինության հանձնարարությամբ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը եկել էին նաև 194 ավագ դպրոցի աշակերտները։ Նրանցից մի քանիսն ասացին, որ ճիշտ է, դպրոցից են ուղարկել, բայց դեմ չեն ներկա գտնվել համերգին, որը նախատեսված էր ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։