Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրակաշառքի մասին ահազանգել է ոստիկանություն

Հասարակություն
eab463bd783448f1fff24fe41c756569

Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը
(
մայիսի 1-3-ի ահազանգերը )

 

Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունք

Նախապատրաստվում են նյութեր- 02.05.2012 թ.- Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակչուհի Մարիամ Կարապետյանը ահազանգել է ոստիկանություն, որ 01.05.2012 թ. Նահապետավան գյուղում ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, իսկ վաղը ընտրակաշառք է բաժանելու ԲՀԿ-ն:

Նյութերը նախապատրաստվում են Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում:

 

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին

Նախապատրաստվում են նյութեր- 02.05.2012 թ.- "Ժողովուրդ" օրաթերթի 02.05.2012 թ. թիվ 74 համարում "Փաստեր չկան ու չկան" վերտառությամբ հոդվածում նշված է, որ քաղաքացիներից մեկը դժգոհում է, որ "Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերի բնակիչներին ԲՇՏ աշխատակցուհի ոմն Ռուզաննան բաժանում է  10.000-ական դրամ":

Նյութերը նախապատրաստվում են Շիրակի մարզի քննչական բաժնում:

 

Ոստիկանության Շենգավիթի բաժին

Նախապատրաստվում են նյութեր- 03.05.2012 թ.- "Ժամանակ" օրաթերթի 11.04.2012 թ. համարում տպագրված "Բուժեք կատարակտը ԲՀԿ հետ" վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։