Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Հասարակություն
3cd8dbabc9343dc85cc67a50711dce63

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն:
Խորհրդակցությունը նվիրված էր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, որից տուժել են միջոցառման մասնակիցներ:
Ոստիկանության պետը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հրահանգեց աշխատել ամբողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները, անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի համակողմանի և բոլոր ուղղություններով քննության, բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու և կատարվածի ամբողջական պատկերը բացահայտելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին կոնկրետ հանձնարարականներ և քննարկվեց գործողությունների ծրագիրը:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։