Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հիվանդանոցում է

Հասարակություն
049317ccb2454f2fe8ad67fe38c750d7

Մայիսի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում երկու օր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունից տուժած 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:

Այսօր Առողջապահության նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են, որ հիվանդների առողջական վիճակը կայուն է և դուրսգրումները շարունակվում են:

Ըստ ԱՆ մամլո հաղորդագրության՝ Հարություն Քուշկյանը այսօր այցելել է բուժհաստատություններ: Ներկա պահին նախարարը գտնվում է Այրվածքների և ճառագայթաբանության կենտրոնում:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն մայիսի 5-ին ժամը 1:00 դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններ դիմել էր 154 քաղաքացի, որոնցից հոսպիտալացվել էր 98-ը, այդ թվում 28-ը` վերակենդանացման բաժամունքներում: