A
A
Հրդեհ Բյուզանդի փողոցում՝ մահվան ելքով (տեսանյութ)
Բյուզանդի 30 հասցեի սեփական տանը հրդեհ է բռնկվել: «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ ժամանել են շտապօգնության, ոստիկանության և հրշեջ ծառայության մեքենաները:
Տանը եղել է 1937թ ծնված Բաբկեն Մանավազյանը, որրը մահացել է։
Շտապօգնության բժիշկներն «Ա1+»-ին հայտնել են, որ հրդեհը հանգցնելուց հետո միայն կարող են առաջին բուժօգնություն ցուցաբերել:
Հարևանների խոսքերով՝ հրդեհի պատճառ կարող է հանդիսացած լինել գազի արտահոսքից առաջացած պայթյունը:
Այս պահին հրդեհը մարել դեռ չի հաջողվում: