Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիայում տորնադո է

Հասարակություն
521f822f64e899c7b60d33623144bb10

Ճապոնիայում այսօր՝մայիսի 6-ին հզոր տորնադո է տեղի ունեցել։ Սաստիկ պտտահողմը 1 մարդու կյանք է խլել, իսկ 50 հոգի ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Տարերքի հարվածը լջորեն վնաս է հասցրել՝ ճապոնական Հոնսիո կղզու 500 բնակելի և ոչ բնակելի շինությունների՝ կործանելով տանիքները, պատուհանները, ցուցափեղկերը, ինչպես նաև քաղաքի գովազգային վահանակները։

Հատկապես տուժել է ճապոնական Ցուկուբա քաղաքը, որտեղ փլուզված տանիքների բեկորների տակ զոհվել է 14 տարեկան անչափահաս մի երեխա։

Էլեկտրալարերի կտրվելու հետևանքով 20 հազար ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։