Ոստիկանի վրա հարձակվողը ձերբակալված է
Երեւանի թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 եւ 11/28 ընտրատեղամասում ոստիկանի վրա հարձակման առիթով հարուցվել է քրեական գործ։ Պատռվել էր ոստիկանի շրթունքը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Արթուր Ղազարյանը հարբած, ընտրատեղամասի մոտ խախտել է հասարակական կարգը եւ բռնություն գործադրել նրան կարգի հրավիրելու փորձ կատարող՝ նշված ընտրատեղամասում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներ Շալիկո Գոմցյանի եւ Լեւոն Իսկանդարյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական գործն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ա.Ղազարյանը ձերբակալվել է: