A
A
Համարեցին խնդիրը լուծված (տեսանյութ)
Մայիսի 6-ին, ժամը 16:30-ից 17:00-ն ընկած հատվածում Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի 21/21 ընտրատեղամաս էր եկել հերթական ընտրողը, ում անձնագրում արդեն կար ընտրական կնիքը։
Այսնինքն՝ նա փորձում էր 2-րդ անգամ քվեարկել:
Հանձնաժողովի նախագահ Ասատրյան Գագիկը արգելեց, որպեսզի քաղաքացին ընտրի, որից հետո ներկաների պնդմամբ բացվեց ծրարը և հրապարակվեց, թե քաղաքացին ում էր ընտրել: Ընտրողի անձը բացահայտելու և նրա փորձը պատժելու ուղղությամբ համապատասախան միջոցներ չձեռնարկվեցին: Ծրարը մարվեց և այսքանով խնդիրը լուծված համարեցին: Մանրամասները mynews.am-ի տեսանյութում։