A
A
Բնակիչները տեղյա՞կ են եղել
Ոստիկանությունը արձագանքել է Զարուհի Փոստանջյանի ահազանգին։
Թիվ 4 ընտրատարածքում «Ժառանգության» պատգամավորի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ահազանգել էր, որ 4/12 ընտրական տեղամասում ընտրել են շուրջ 60 գյուղաբնակ քաղաքացիներ, որոնք 2012 թ. ապրիլի 14-ին ժամանակավոր հաշվառվել են Արաբկիր վարչական շրջանի բնակելի տներում` առանց սեփականատերերի համաձայնության:
ՀՀ ոստիկանությունը տարածված տեղեկատվությունը հերքում է.
«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիներին հաշվառելու գործողությունները բացառապես իրականացվել են բնակչության պետական ռեգիստրի օրենսդրության պահանջներին համապատասխան»: