Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժած երեխա՝ փակ դռների ետեւում

Հասարակություն
c0b083027c9960380d99d10f7defb13b

Մայիսի 6-ին, Ժամը 21:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի 54-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, ներսում կա տուժած երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանում գտնվել են` 1988 թ. ծնված Տաթևիկ Շահբազյանը և 2009 թ. ծնված Էդուարդ Հովհաննիսյանը: Է. Հովհաննիսյանը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկների կողմից երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության: