Մայրապետյանը շտապել է ԱՕԿՍ-ի շենքը քանդել
Աբովյան փողոցում ԱՕԿՍ-ի՝ պատմական շենքի քանդման մասին տեղեկատվությունը բողոքի ալիք է բարձրացրել։ Քաղաքացիական նախաձեռնությունների մի խումբ ներկայացուցիչներ այսօր հավաքվել էին ԱՕԿՍ-ի շենքի մոտ։
Ի պատասխան Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Այվազյանը վստահեցնում է, որ իրենք կառուցապատող ընկերությանն առաջարկել են նոր նախագիծ, որն ուղղված է Հին Երևանի մաս կազմող Լալայանց փողոցի վերականգնմանը։
«Մենք նախևառաջ առաջարկել ենք վերանայել նախագիծը, որովհետև մենք ցանկանում ենք վերականգնել Լալայանց փողոցը։ Շենքն ապամոնտաժվում է, որպեսզի վերակառուցվի»,- նշեց Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Այվազյանը։
Պատմական հուշաձանների պահպանմամբ մտահոգված քաղաքացիները ողջունում են փողոցը վերականգվելու նախագիծը, բայց շատ հարցեր նրանց համար մնում են անպատասխան։
«Փրկենք հուշարձանները» նախագծի հեղիկակ Նարեկ Աշուղաթոյանը ողջունում է, որ նախարարությունը ցանկանում է վերականգնել պատմական նշանակություն ունեցող փողոցը, բայց շենքի քանդումն ըստ նրա արգելվում է օրենքով։ «Եթե դա տեղափոխվում է, պետք է լինի քաղաքապետարանի համապատասխան որոշում։ Եթե կառուցում են փողոց, ապա դա միայն ողջունվում է, բայց այդ փողոցի կառուցումը պետք է լինի համաչափ։ Մեկը ինչ-որ մի բանի հաշվին չպետք է լինի»,- նշեց Նարեկը։
Բողոքի ակցիան շարունակցեց Մշակույթի նախարարության շենքի առջև։ Այնուհետև ակցիայի կազմակերպիչների հետ համաձայնեց հանդիպել Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։ «Հանդիպման ընթացքում նշվեց պարզապես, որ կառուցապատողն ի դեմս «Լոկալ Դիվելոփս» ընկերության տնօրենի / սեփականատեր՝ Սամվել Մայրապետյանի/ շտապել են և շուտ են իրականացրել այդ քանդման մասը»,- ասաց «Մեր քաղաքը» նաղաձեռնության կազմակերպիչ Գրիգոր Ղազարյան
Մշակույթի փոխնախարարը վստահեցրել է, որ շենքի քանդված մասը պետք է վերականգնվի ։
«Ամեն դեպքում հստակ է, որ եթե հանկարծ դադարեցնի կառուցապատումը և փողոցը չստանա իր վերջնական տեսքը և հուշարձանն այդպես քանդված մնա, մշակույթի նախարարությունն իր վրա ֆինանսական պատասխանատվություն չի կրում»,- փոխնախարարի հետ հանդիպումից հետո ասաց Նարեկ Աշուղաթոյանը ։
Մշակույթի նախարարությունը նաև վստահեցրել է, որ սեփականատերը պարտավոր է վերականգնել շենքը 19-րդ դարի ճարտարապետական լուծումներով, ինչպես նաև սալիկապատել փողոցը, որը նույնպես պատմական նշանակություն ունի։