Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան՝ մայիսի 9-ին

Հասարակություն
07c4d9ec9a2331620d0007d51be2c813

4.000 զինծառայողների մասնակցությամբ Մոսկվայի Կարմիր հրապարակում ԱՊՀ անդամ այլ երկրների ներկայացուցիչները տոնեցին 1945թ.-ին ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության տարած հաղթանակի 67-րդ տարեդարձը:
Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցավ զինվորական շքերթը։
Զինվորական այս շքերթի գլխավոր տարբերությունը նախորդներից այն էր, որ բոլոր մասնակիցները հագել էին տոնական համազգեստներ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Զորահանդեսը սկսվեց Ալեքսանդր Ալեքսանդրովի «Սուրբ պատերազմ» հանրահայտ երգով, որի հնչյունների ներքո հրապարակ բերվեցին Ռուսաստանի պետական դրոշն ու զինանշանը։

Կարմիր հրապարակով նախ անցավ Պատվո պահակախումբը: Այնուհետ Ցամաքային, Ռազմաօդային ու Ռազմածովային ուժերի, Ռազմավարական նշանակության հրթիռային, Տիեզերական, Օդադեսանտային, ինչպես նաև ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զորքերը: Այնուհետ հրապարակով անցան մարտական մեքենաները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթում կոչ է արել ժողովրդին երբեք չմոռանալ՝ ինչ է ֆաշիզմը։

Մինչ Ռուսաստնաի իշխանությունները նշում են հաղթանակի օրը՝ ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները:

Մոսկվայում շարունակվող «քաղաքական զբոսանքների» ժամանակ վաղ առավոտյան կրկին ձերբակալվել են ընդդիմադիր գործիչներ: Նրանց թվում է ընդդիմադիր առաջնորդներից մեկը` Ալեքսեյ Նավալնին: Նա իր բլոգում գրել է, որ իրեն տեղափոխող մեքենայի մեջ եղել է եւս 23 ակտիվիստ:

Ռուսական կայքերը հաղորդում են, որ այս պահին Մոսկվայում շարունակվող բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան 100 մարդ:

Ընդդիմությունը Ռուսաստանի մայրաքաղաքում անժամկետ «քաղաքական զբոսանքներ» է հայտարարել մայիսի 7-ից:

Հենց այդ օրը ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը երդմնակալությամբ ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը: