A
A
«Ոստիկանապետին չեն ծեծել»
Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին անցած գիշեր ծեծի ենթարկելու մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:
«Նման բան չկա, իրականության հետ ոչ մի առնչություն չունի»,-«Ա1+»-ին ասաց ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Համաձայն հրապարակումների՝ մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններում Արարատի ոստիկանապետը պետք է ապահովեր ՀՀԿ-ի հաղթանակը, որը չի ստացվել։