Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլավորին առեւանգել են (տեսանյութ)

Հասարակություն
67e43320aea873ec1471262d398e165c

Արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանին կեսգիշերին ԿԸՀ-ի դիմացից առեւանգել են։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Արտավազդ Վարդանյանը, կեսգիշերին նրան մոտեցել են անհայտ անձինք, ուժով նստացրել մեքենան եւ տարել իր տուն, որը գտնվում է Մուսալեռում։

«Ինձ ասացին, որ այսօր ընդհանրապես ԿԸՀ-ի մոտ չհայտնվեմ, սակայն նրանց հեռանալուց հետո անմիջապես նստեցի տաքսի եւ նորից վերադարձա, սակայն այնտեղ արդեն ոչ հովանոցս կար եւ ոչ էլ ինձ անհրաժեշտ իրերը»,- «Ա1+»-ին ասաց նա։

Նրա խոսքերով՝ այդ անձինք իշխանությունների կողմից էին ուղարկվել։
Իսկ այսօր ժամը 13.00-ին Արտավազդ Վարդանյանը ԿԸՀ-ի մոտ բացօթյա ասուլիս կտա եւ կհայտարարի դուրս է գալիս հացադուլից, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը հացադուլ է անում՝ համարելով, որ ընտրությունները մեր երկրում ոչինչ չեն փոխում։