Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայծակից պատը ճաք է տվել

Հասարակություն
9e44711479db9687ab7a84a688981cbc

Երեկ երեկոյան Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում կայծակի հարվածից տներից մեկի պատին առաջացել է ճաք և շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրասարքավորումներ:

Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով դեպքի վայր է մեկնել Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Բոյաջյանը:

Պարզվել է, որ տան տանիքին կայծակի հարվածի հետևանքով շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրասարքավորումներ և վնասվել է պատի միջով անցնող էլեկտրական լարերի վրայի գաջե հարդարումը` 10-15 սմ: