Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Դոլմամա» ռեստորանում

Հասարակություն
ae7784de9a487ae4d9de6d9d1ca89663

Մայիսի 10-ին, ժամը 06.46-ին հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկինի փողոցում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.53-ին, մարվել` 07.17-ին:

Այրվել են «Դոլմամա» ռեստորանին պատկանող պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը` 4 քմ մակերեսով:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։