Հայրապետյանը լրագրողներին զգուշացրեց
Նորընտիր պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպումից առաջ հայտարարեց, որ ոչ մի քաղաքական հարցի չի պատասխանելու, այլապես նա կկոպտի հարց տվողին:
ՀՀՖ դահլիճում Ռուբեն Հայրապետյանն ու Կոկա-Կոլա Հելլնիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա Ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը տեղեկացրին, որ մեկնարկում է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպորցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:
Ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, առաջնության նպատակն է մասսայականացնել և զարգացնել ֆուտբոլը միջնակարգ դպրոցներում.«Պետք է ներգրավվել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլի մարզադպրոցներ»:
Առաջնությանը մասնակցելու է Հայաստանի տարբեր մարզերի ավելի քան 613 միջնակարգ դպրոցնների 1990-2000թ ծնված ավելի քան 4900 տղաներ և աղջիկներ:
Պարոն Դանիելյանն ընդգծեց, որ հաղթող թիմերին մեծ նվերներ են սպասվում.«Մարզահագուստներ, ֆուտբոլի գնդակներ և ամենակարեւոր մրցանակը` ֆուտբոլի 2012 Գավաթը»:
Անդրադառնալով նաև այն հարցին, թե հնարավոր է Կոկա-Կոլան Հայաստանում թիմ ունենա, ընկերության գործադիր տնօրենն ասաց, որ իրենք կաջակցեն ՀՖՖ-ին, իսկ մասնավոր թիմ` դժվար:
Այդ հարցին արձագանքեց նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը
«Երբ բոլորս օգտվենք «Կոկա-Կոլայից», ապա մի գեղեցիկ օր էլ հնարավոր է «Կոկա-Կոլան» ակումբ հիմնի»: