Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթողները որոշվեցին աստղադիտարանում

Հասարակություն
aae1e87ef19802845af0cd318bbc715d

Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվել է երեկ՝ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում:Մասնակցում էր 25 աշակերտ Երևանից, Կոտայքի և Շիրակի մարզերից, այդ թվում` 2010 և 2011 թթ. միջազգային աստղագիտական օլիմպիադաների մրցանակակիրները: Այս մասին հայտնումէ Հայկական աստղագիտական ընկերությունը։

Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից, աստղաչափությունից և ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցի (ՖՄԴ), «Քվանտ» վարժարանի, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հենակետային վարժարանի և Անանիա Շիրակացու անվ. ճեմարանի սաները: Առաջին կարգի դիպլոմի արժանացան Վիրաբ Գևորգյանը («Քվանտ») և Արամ Մկրտչյանը (ՖՄԴ), II կարգի` Լևոն Ստեփանյանը («Քվանտ») և Վարդգես Մամբրեյանը (ՖՄԴ), III կարգի` Արսեն Վասիլյանը (ՀՊՃՀ), Գևորգ Մարտիրոսյանը (ՖՄԴ), Վարդան Ավետիսյանը (ՖՄԴ) և Հովսեփ Հարությունյանը («Քվանտ»), իսկ գովասանագրերի` Վահան Ասլանյանը (ՖՄԴ), Հրաչյա Քոչարյանը («Քվանտ»), Սիրանուշ Բաբախանովան (ՖՄԴ), Դավիթ Խեչոյանը («Քվանտ»), Կարեն Համբարձումյանը (ՖՄԴ), Էդուարդ Գրիգորյանը («Քվանտ»), Հրաչյա Դավթյանը (ՀՊՃՀ) և Էլեն Խաչատրյանը (Շիրակացի ճ.):

Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում: Հիշեցնենք, որ հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 16-ամյա պատմության ընթացքում: