Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ քանոնահարը՝ երրորդ տեղում (տեսանյութ)

Հասարակություն
70465c2f9fd71ad4ff8388814aaf6fa4

Երեկ «Դասական Եվրատեսիլ 2012» մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող 15- ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը:

Նարեկ Կազազյանը ծնվել է 1996թ.-ի հունիսի 3-ին Վանաձորում երաժիշտների ընտանիքում։ Առաջին անգամ նա սկսել է ինքնուրույն նվագել քանոն 8 տարեկանում:

Ի դեպ, երկրորդ տեղը զբաղեցրեց Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը։

Հաղթեց Նորվեգիայի ներկայացուցիչը՝ ջութակահար Էյվինդ Հոլցմարկ Ռինգստանդը։