Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլավորը դժվարությամբ է խոսում (տեսանյութ)

Հասարակություն
fca722a3802be4dc9a8d2c63d2005f04

ԿԸՀ շենքի դիմաց հացադուլ անող Արտավազդ Վարդանյանի առողջական վիճակը գնալով վատանում է, նա դժավարանում է խոսել։Մեր այցի պահին ժամանեցին նաեւ շտապօգնության բժիկները:

«Բարձր ճնշումը շատ վատ հետևանքների կարող է բերել, մինիմալ ճնշումը մի փոքր բարձր է»,-ասաց բժշկուհի Արուսյակ Տեր-Ստեփանյանը։

Պարոն Վարդանյանը բժիշկներին նաեւ խնդրեց, որ իրենից արյան անալիզ վերցնեն, որպեսզի հաստատվի, որ ինքն այս 10 օրերի ընթացքում միայն ջուր է խմել: Շտապօգնության բժշկուհին զանգահարեց հիվանդանոց, որտեղից հայտնեցին, որ արյան անալիզը հնարավոր է վերցնել միայն հիվանդանոցում:

«Հասկանում եմ ձեզ, բայց ես չեմ ուզում իմ պոստը, այս տեղը, որտեղ ես հասարակությանը ներկայանում եմ, որպես հացադուլավոր լքեմ, արյուն վերցնելը չեմ կարծում մի բարդ գործընթաց է»,-ասաց նա։

Թեեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից խոստացել էին լուծել վրան տեղադրելու թույլտվության խնդիրը, սակայն մինչ օրս նա շարունակում է լուսաբացը դիմավորել բաց երկնքի տակ:

Արտավազդ Վարդանյանն այսօր մեզ նաեւ տեղակացրեց, որ երեկ իրեն այցելել է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և փորձել համոզել, որ հրաժարվի հացադուլից. «Դե, իր կարծիքով իմ առողջությանը վնաս է, իր կարծիքով բողոքի տարբեր ձևեր կան, իր կարծիքով, որոշ մարդիկ են ինձ վրա ազդում: Ես իմ անձնական քաղաքացիական ակցիան եմ անում»։

Արդեն 10 -րդ օրն է, ինչ Արտավազդ Վարդանյանը լուսացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։

Նա պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 6-ի ընտրությունները եւ բացահայտել 2008թ. Մարտի մեկի դեպքերի մեղավորներին: