Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի ամենահեղինակավոր մայրերը

Հասարակություն
61fcb7ea871ccdf4b86d94466b92ef1a

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի «100 ամենազդեցիկ մայրերի վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել հիմնականում այն կանայք, ովքեր մայրացել են՝ չդադարեցնելով աշխատանքային կարիերան:

Առաջին հորիզոնականում նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Հիլարի Քլինթոնի անունը:

ԱՄՆ նախկին նախագահի կինը, այսօր արդեն արտաքին գերատեսչության ղեկավար Քլինթոնը, դաստիարակել է դստերը՝ Չելսիին, որը երկու տարի առաջ է ամուսնացել: Այդ ժամանակ Հիլարին խոստովանել էր, որ դիվանագիտական աշխատանքներն ու աղջկա հարսանիքի պատրաստությունը հավասարապես նույն լրջությունն ու սթրեսային գործունեություն են պահանջում:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բրազիլիայի նախագահ՝ Դիլմա Ռոուսեֆը:

Նա ունի աղջիկ և մեկ թոռնիկ: Լավագույն եռյակը եզրափակում է ամերիկա-հնդկական՝ PepsiCo կորպորացիայի գործադիր տնօրեն, հնդկական ծագում ունեցող՝ Ինդրա Նուիյին: Այս բիզնես լեդին դաստիարակել է իր 2 դստրերին:

Ըստ Forbes-ի՝ հեղինակավոր մայրերի ցուցակի չորրորդ հորիզոնականը կիսում են Facebook-ի տեխնիկական բաժնի տնօրեն, երկու դուստրերի մայր՝ Շերիլ Սանդբերգը և Microsoft կորպորացիայի հիմնադրի՝ Բլ Գեյթսի կինը՝ Մելինդան, որը 3 զավակ ունի և ընտանեկան բարեգործական հիմնադրամի համանախագահն է:

Աշխարհի ամենահեղինակավոր մայրերի աղյուսակում ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Նրան հաջորդում է Միջազգային Արժույթի հիմնադրամի համակարգող- տնօրեն՝ Քրիստին Լեգարդը: The New York Times-ի գլխավոր խմբագիր Ջիլլ Աբրամսոնին 11-րդ տեղում է, իսկ Արգենտինայի նախագահ Քրիստինե Ֆերնանդես դը Կիրշներին՝14-րդ: Նրանց բոլորին միավորում է երեխաների նույն թիվը՝ 2-ը:

Աշխարհի ամենաերիտասարդ հեղինակավոր մայր է ճանաչվել 30 -ամյա Բեոնսեն, որը մի քանի ամիս առաջ ծնեց իր առաջնեկին: Նա զբաղեցնում է աղյուսակի 15րդ հորիզոնականը:

Ամսագրի տվյալների համաձայն, աշխարհում կան 79 միլիարդատեր կանայք, որոնք ժառանգներ ունեն: