Ֆրեդի Մերկուրին հարություն է առնելու
Հանրահայտ Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը BBC -ին հայտնել է, որ Լոնդոնում մայիսի 14-ին կայանալիք We Will Rock You մյուզիքլի ժամանակ, երկրպագուները բեմում տեսնելու են իրական Ֆրեդի Մերկուրիին։ Ընդ որում՝ դա չի լինելու դերասան կամ Ֆրեդիի նմանակը, այլ լինելու է իրական Մերկուրին, ավելի ճիշտ նրա ուրվականը։
Կիթառահարը բացատրել է, որ «բարձրորակ օպտիկական պատրանքի» շնորհիվ 1991 թ.-ին ՁԻԱՀ-ից մահացած երգիչը մի քանի ժամով կվերակենդանանա և անմոռանալի շոու կպարգևի իր երկրպագուներին։
Բրայան Մեյի խոսքերով, մյուզիքլի հեղինակները Մերկուրիին վերադարձնելու գաղափարի շուրջ երկար տարիներ է՝ ինչ աշխատում են։ Շոուի մեջ ներգրավված դերասանները շաբաթը 8 անգամ փորձ են անում։ Մյուզիքլի պրոդյուսերներից մեկը հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն է, որը մասնակցում է բեմադրմանը։
Մյուզիքլը կայանալու է լոնդոնյան West End թատրոնում։
Իդեպ .օպտիկական նույն եղանակով, ապրիլին՝ « հարություն է առել» ռեփ ոճի երգիչ՝ Թուփակ Շակուրան, որը «համերգ է տվել» Coachella հայտնի Փառատոնի ժամանակ։