Իտալիայում անկարգություններ են
Իտալիայի մի քանի քաղաքներում այսօր՝ մայիսի 12-ին, տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ ընդդեմ հարկերի բարձրացման։
Ցուցարարները պահանջում են իշխանություններից մեղմել հակաճգնաժամային միջոցառումները։
Ցուցարարների հիմնական զայրույթը, սակայն, Իտալիայի պետական Equitalia ընկերության հանդեպ է, որը զբաղվում է պետական հարկերի և տույժերի հավաքագրմամբ։
Նեապոլում՝ հարկային ծառայության շենքի մոտ, հանրահավաքի մասնակիցները, որոնց թիվն ըստ РИА «Новости»-ի, մոտ 600 է եղել՝ բախվել են ոստիկանության հետ։ Կան վիրավորներ և ձերբակալվածներ։
Բողոքի ցույցի պատճառ է հանդիսացել բնակիչներից մեկի ինքնասպանությունը, որն ըստ ցուցարարների՝ կյանքին վերջ է տվել, երբ ստացել է հարկերի վճարման անդորրագիրը։
Լիվորնոյում անհայտ մարդիկ՝ նույն դրդապատճառներով, մոլոտովյան կոկտեյլներ են նետել հարկային ծառայության գրասենյակի ուղղությամբ։
Նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել նաև Հռոմում, Միլանում և Վիտերբոյում։