Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում կանցկացվի գեղարվեստական կրթության շաբաթ

Հասարակություն
888e7ff359757af30c0bb4d2873e27d6

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը յուրաքանչյուր մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակել է "Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ":

Այս տարի առաջին անգամ նշվելիք տոնակատարությունները տեղի կունենան մայիսի 21-27-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաջալերում է անդամ երկրներին իրենց ներդրումն ապահովել նախաձեռնությանը:

Մշակույթի նախարարությունն առաջարկում է գեղարվեստական կրթության ոլորտի հաստատություններին միանալ նախաձեռնությանը, կազմակերպելով համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում կարող է օգտագործվել տոնակատարության խորհրդանիշը: