Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիշը պայթել է

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Մայիսի 12-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ զույգ ձեռքերի մատների կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Արթուր Գ.-ն:

Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է ընկերոջ հետ իրենց շենքի մոտ գտնվող աղբանոցում մետաղալար հալեցնելու ժամանակ պլաստմասսայե շշեր այրելիս` նրանցից մեկի պայթելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը;