A
A
Դիակ ջրանցքում
Երեկ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դի։
Նախքան փրկարարների ժամանումը` ոստիկանների ուժերով ջրանցքից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի:
Հրդեհ արհեստանոցում
Մայիսի 15-ին, ժամը 04.52-ին ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Դիլիջանի «Շլորկուտ» կոչվող հանդամասում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նախկին անասնագոմում, որը ծառայում է որպես փայտամշակման արհեստանոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվել՝ 08.35-ին:
Ամբողջությամբ այրվել են արհեստանոցն ու գույքը` մոտ 100 քմ մակերեսով:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։