Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ-ում պատրաստվում են

Հասարակություն
3030520ec582ade42b683ac2af6432ad

Հունիսի 27-29-ը Երևանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որին կմասնակցեն նաև Ռումինիայի, Կիպրոսի, Բոսնիա և Հերցոգովինայի կրթության և գիտության նախարարները: Այս մասին ասել է ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, ով այսօր ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուին:

Նախարարը հույս է հայտնել, որ այդ ընթացքում տեղի կունենան նաև երկկողմանի հանդիպումներ:


Դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն իր հերթին նշել է, որ իրավամբ երկու երկրների հարաբերություններում կրթությունն ու մշակույթը գերակա ուղղություններ են:

Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է միջպետական համաձայնագրերի շրջանակում ռումինական կողմի` հայ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների խնդրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի ֆինանսավորման, Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության և Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի զարգացման կենտրոնին վերաբերող հարցեր: