Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար 2130 և վճարովի 19000 տեղ

Հասարակություն
1a4e2b1231272ccbc899b79ef8f08df3

Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Ըստ այդմ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններն պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ՝անվճար հատկացվել է 2130, և վճարովի 19000 տեղ:

Հաստատվել են նաև մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692 մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը առանց տարկետման իրավունքի, որից 99-ը բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427 մագիստրաոսի տեղ:
Պետական պատվերի տեղեր են տրվել նաև ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային: