Յուրաքանչյուրն իր մեջ լեռ է կրում
«Եթե ես համբուրեի քեզ, դա կհալեցնե՞ր քո ձյունը»,- այս զգացողությամբ է լցված ֆինլանդացի կոնցեպտուալ նկարչուհի Աննա-Լեա Քոփփերի «Լեռն իմ գլխում» խորագրով ցուցահանդեսը։
Այն մայիսի 15-ից հունիսի 2-ը կգործի «Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում» (ՆՓԱԿ)։
Աննա-Լեան,ով Հայաստանում է «Artist residency» մշակութային ծրագրի շրջանակններում, հայտնի է դարձել մեր հանրությանը՝ Մաշտոցի պուրակում բաժանելով 50 հացենու տնկիներ։
Ըստ նկարչուհում՝ «Լեռն իմ գլխում»-ը իր փոխհարաբերությունն է լեռների հետ։
Աննա-Լեայի խոսքերով, յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է լեռ, որը կարող է և դրական, և բացասական ազդեցություն թողնել անհատի վրա։ Այդ լեռը կարող է լինել մարդու կամքը կամ ողջ ժամանակը խլող կենցաղը։ Նրա խոսքերով, իր արվեստի նպատակը մարդկանց հայացքը դեպի ներս ուղղելն է։ Քանի որ փոփոխությունները հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ մարդիկ հայացքը դեպի իրենց կուղղեն, և հասարակությունը ինքն իրեն կփոխի։