Ոստիկանապետը աշխատավարձը փոխանցեց Լուսինեին
«Ա1+»-ի տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գրող, ակտիվիստ, հեպատիտ C-ով արդեն 16 տարի տառապող Լուսինե Վայաչյանի ( Բալասանյանի) բուժման համար բացված հաշվեհամարին փոխանցել է իր աշխատավարձը՝ մոտ 300 000 դրամ։
Նա այդ քայլին է դիմել՝ կարդալով Լուսինեի դստեր՝ Նարեի սոցիալական ցանցերով եւ լրատվամիջոցներով տարածած նամակը։
«Ես ճառեր ասելու մասնագետ չեմ, բայց երբ բանը հասավ նրան, որ մամայի վիճակը ավելի ու ավելի ա վատանում, ես այլ ընտրանք չունեմ, քան իմ և մամայի բոլոր ընկերներին, իրեն հարգող և սիրողներին խնդրել օգնել փրկել մամայիս, քանի դեռ ուշ չի, քանի դեռ ինչ-որ մի բան անելու հնարավորություն կա: Հեպատիտը ռակ չի, բայց հեպատիտն էլ ա սպանում... Իսկ ես ուզում եմ, որ իմ մաման ապրի, ապրի ու ստեղծագործի, պայքարի, հասնի այն ամենի, ինչը մտքին ունի»,- գրել էր Նարեն։
Լուսինեին շտապ անհրաժեշտ է նախնական ընդունել 24 սրվակ Hoffman la Roche "Pegasis" կոչվող դեղամիջոցը։
Դեղամիջոցի յուրաքանչյուր սրվակն արժե 300 ԱՄՆ դոլար։ Բուժման ծախսը կազմում է 7200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Եթե ոստիկանապետի հանգանակությունն էլ հաշվի առնենք, ապա Լուսինեի հաշվեհամարին այս պահին դեռ հավաքվել է 1600 դոլար, 600 000 դրամ, 187եվրո։
Հաշվեհամար՝
BENEFICARY BANK
HSBC Bank Armenia, cjsc Yerevan, Armenia
SWIFT address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC BankUSA
New YorkUS
SWIFT address: MRMDUS33
LUSINE BALASANYAN
002-266609-101