A
A
Ցմահ դատապարտյալին մերժեցին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր առավոտյան մերժեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի բողոքը։
Նա վիճարկում էր Ռոբերտ Քոչարյանի 2003թ. հրամանագիրը, որով նրա նկատմամբ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Ի դեպ, երեկվա դատական նիստում դատախազ Ալեքսանդր Մուրադյանը հայտարարել էր, որ հայցն անհիմն է ու չպետք է ներկայացվեր քննության.
«Հանրապետության նախագահը ճիշտ է հրամանագրով արել, բողոքը պետք է մերժվի»:
Հուլիսին կլրանա 17 տարին, ինչ Մհեր Ենոքյանն անազատության մեջ է եւ պատիժը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: