A
A
Ավիավթար. 4 զոհ
Բախվել են Պակիստանի ռազմա-օդային ուժերի ուսումնական-փորձնական թռիչք իրականացնող երկու MFI-17 ինքնաթիռներ։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 17-ին՝ Խայբեր- Պախտունխվա գավառում։ Վթարը 4 օդաչուի կյանք է խլել, տեղեկացնում է Vesti.ru -ն։
Նախնական տվյալներով, ինքնաթիռներից մեկը ընկել է բնակելի տան վրա, մյուսը՝ դաշտում։ Ոստիկանության տվյալներով՝ տուժել են բնակիչներ, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցը։
Պակիստանում սա արդեն երկրորդ դեպքն է։ Մեկ շաբաթ առաջ Բելուջիստան գավառում աղետի է ենթարկվել ռազմական Mirage 5 կործանիչը, որը նույնպես փորձնական թռիչք էր իրականացնում։ Ի տարբերություն այսօրվա պատահարի՝ կործանիչի օդաչուն ողջ է մնացել։