Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը խոսեց քաշքշուկից

Հասարակություն
570284c96f39d8ab4ee7f86356f4d73a

Երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից։

«Խոսքը վերաբերում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրին, - այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետևողականորեն այս մոնիթորինգն իրականացնելու ենք, որովհետև դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկն ուժի մեջ է, դեռևս կա կողոպուտ, կաշառք են վերցնում այս կամ այն տեղեկանքը տրամադրելու համար։ Մոնիթորինգն սկսված է, և մենք երկու շաբաթվա ընթացքում կամփոփենք մոնիթորինգի արդյունքները` ըստ գերատեսչությունների»։